Ախալքալաքցիները հարգել են Շառլ Ազնավուրի հիշատակը 04.10.2018 . Ախալքալաք
հոկտեմբերի 4-ին, Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու բակում, Ախալքալաքի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Եղիշե ավագ քահանա Հարությունյանն ու Դիլիսկայի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Տիգրան քահանա Մխիթարյանը կատարեցին հոգեհանգստյան արարողություն՝ ի հիշատակ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի։
Արարողությանը ներկա էին Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանը, Ախալքալաքի շրջանային ժողովի նախագահ Նաիրի Իրիցյանը, Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանը, Ախալքալաքի փոխքաղաքապետ Արմեն Մառանգոզյանը, Ախալքալաքի շրջանային վարչության սպորտի և երիտասարդության բաժնի ղեկավար Վալերի Ստելմաշովը և բազմաթիվ հավատացյալներ։
Հավարտ արարողության՝ եկեղեցու բակում հավաքվածները ծաղիկներ խոնարհեցին Շառլ Ազնավուրի նկարի առջև, այնուհետև Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում տեղի ունեցավ մոմավառություն։ Այս մասին տեղեկանում ենքՍ ամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության մամլո հահաղորդագրություն։
ok