Թիֆլիսում հայ է սպանվել (տեսանյութ)
Թիֆլիսում իր տան մոտ դաժանաբար սպանվել է 22 ամյա Գեւորգ Սարգսյանը։ Սպանությունը իրագործել է 15 հոգուց բաղկացած խումբը, որը 22 դանակի հարված է հասցրել երիտասարդին։ Գեւորգ Սարգսյանը մահացել է հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին։ Այս մասին հաղորդում է rustavi 2 հեռուստաընկերությունը։
Գեւորգ Սարգսյանի ընտանիքի անդամները չգիտեն սպանության պատճառը, սակայն նրանք չեն բացառում, որ հարձակումը կապված լինի մի քանի ամիս առաջ տեղի ունեցած ընդհարման պատճառով։
Հեռուստաընկերության լրագրողի տեղեկություններով դեպքի առիթով դեռեւս ձերբակալվածներ չկան։
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ