Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները ձերբակալել են չորս անձի
Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները ձերբակալել են չորս անձի, ովքեր մեղադրվում են հունիսի 21-ի գիշերը Թբիլիսիում կայացած հանրահավաքի ժամանակ ոստիկանների վրա հարձակման մեջ: Այս մասին այսօր հայտարարել է Ներքին գործերի նախարարի տեղակալ Վլադիմիր Բորցավաձեն ճեպազրույցի ժամանակ:
Նրանք են 32-ամյա Զուրաբ Բուդագաշվիլին, 39-ամյա Կախաբեր Կուպրիշվիլին, 25-ամյա Ցոտնե Սոսելիան եւ 45-ամյա Բեսիկ Տավլիանին:
«Հետաքննությունը պարզել է, որ հունիսի 20-21-ին խորհրդարանին հարակից տարածքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ այդ անձինք մասնակցել են խմբային բռնություններին, ոստիկաններին հարվածել տարբեր օբյեկտներով եւ դիմակայել», — ասել է Բորցավաձեն: