Ախալքալաքի շրջանի բռնցքամարտիկները փայլուն հանդես եկան Վրաստանի Փոթի քաղաքում կայացած մրցարշավում
Մայիսի — 18-ից 20-ը Վրաստանի Փոթի քաղաքում տեղի ունեցավ Եվրոպայի փոխչեմպիոն վաղամեռիկ Զուրաբ Սարսանիայի հիշատակին նվիրված միջազգային մրցարշավ 2006-2007 թթ. ծնված երեխաների միջև: Այս մրցարշավին մասնակցում էին Ախալքալաքից 10 մարզիկ, ովքեր առաջին անգամ բարձրացան բռնցքամարտի ռինգ: Նրանք հանդես եկան հիանալի և գրանցեցին փայլուն հաղթանակներ:
Տասը մասնակիցներից յոթը զբաղեցրեցին պատվավոր տեղեր և շրջանին բերեցին 2 ոսկե, 2 արծաթե և 3 բրոնզե մեդալներ՝ ևս մեկ անգամ ապացուցելով, որ Ախալքալաքի շրջանի բռնցքամարտի թիմը առաջատար տեղ է զբաղեցնում Վրաստանում:
Առաջին պատվավոր տեղեր զբաղեցրեցին՝
Հայկ Թևանյանը — 50 կգ քաշային կարգում
Սամվել Ղազարյանը — 60 կգ քաշային կարգում
Երկրորդ տեղ զբաղեցրեցին՝
Ստեփան Զոփունյանը — 40 կգ քաշային կարգում
Վահան Ղռմաջյանը — 30 կգ քաշային կարգում
Երրորդ տեղ զբաղեցրեցին՝
Գրիշա Էլիզբարյանը- 28 կգ քաշային կարգում
Գրիշա Նահատակյանը — 40 կգ քաշային կարգում
Ժիրայր Սահարյանը — 32 կգ քաշային կարգում