Սամցխե-Ջավախքում 11 անձ մեղադրվում է մարմնավաճառության ներգրավման մեջ

Ախալցխայում եւ Ախալքալաքում թուրքական սրճարանների եւ ռեստորանների ժամանակավոր սեփականատերերին բացահայտել են մարմնավաճառության ներգրավման գործունեության շուրջ: Ներքին գործերի նախարարության Սամցխե-Ջավախքի ոստիկանության աշխատակիցները, վերջի մի շաբաթվա ընթացքում, հետաքննություն անցկացրեցին 9 Թուրքական սրճարաններում և 5 ռեստորաններում, որի նպատակն էր ժամանակավոր սեփականատերերի մարմնավաճառության ներգրավման շուրջ տարվող գործունեության բացահայտումը:
Մեղադրյալները Ախալցխայի և Ախալքալաքի ռեստորանների ու սրճարանների 11 սեփականատերերն են: Մեղադրյալներին սպառնում է երկու տարվա ազատազրկում կամ տուգանք:
Հետաքննության շրջանակներում վերոհիշյալ հաստատություններում աշխատող 63 կանանց ոստիկանությունները հետաքննեցին որպես վկա:
Տեսանյութերը հրապարակել է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը:
Akhaltskha.Net