Սամցխե-Ջավախքում սոցիալ-տնտեսական ներուժի մշակման խումբ է սկսելու գործել

Սամցխե-Ջավախքում սոցիալ-տնտեսական ներուժի մշակման խումբ է սկսելու աշխատել։ Խմբի անդամները արդեն անցկացրեցին իրենց առաջին աշխատանքային հանդիպումը Սամցխե-Ջավախքի տարածաշրջանային վարչությունում, որը ղեկավարում էր տարածաշրջանի նահանգապետ Կախա Սամխարաձեն:
Վերոնշյալ խմբում ներկայացված են մարզպետի եւ քաղաքապետի տեղակալները, ինչպես նաև մունիցիպալիտետի տնտեսական եւ տարածաշրջանային վարչությունների ղեկավարները։
Նրանք պատրաստվելու են տարածաշրջանի սոցիալ-տնտեսական իրավիճակի, մարդկային ռեսուրսների, ինչպես նաեւ տարբեր ոլորտներում առկա ներուժի վերաբերյալ տեղեկություններ հայթայթել, որոնք մասնավորապես վերաբերվելու են տնտեսության, գյուղատնտեսության, ենթակառուցվածքների, առողջապահության, զբոսաշրջության եւ այլ ուղղությունների զարգացմանը:
Տվյալների որոնման եւ մշակման արդյունքում սոցիալ-տնտեսական զարգացման տեմպերի բարելավման համար որոշվելու է թե որ ուղղությունն է հանդիսանում առաջնային եւ որ ասպարեզում առաջին հերթին պետք է սկսեն աշխատանքները։
Akhaltskha.Net