Նինոծմինդայի գամգեոբան հայտարարել է մրցույթ երկու թափուր աշխատատեղերի համար
Նինոծմինդայի մունիցիպալիտետի գամգեոբան հայտարարում է մրցույթ երկու թափուր աշխատատեղերի համար: Մեկը վերաբերվում է Հեշտիա գյուղի գամգեբելու ներկայացուցչի, իսկ հաջորդը պետական գնումների գլխավոր մասնագետի պաշտոնին: Դիմորդները պետք է ներկայացնեն դիմում էլեկտրոնային տեսակով, հանրային ծառայության բյուրոի կայքի միջոցով՝ E-mail (www.hr.gov.ge):
Մրցույթը անցկացնում է Նինոծմինդայի մունիցիպալիտետի մրցութային ատեստավորման հանձնաժողովը, որը վերջում կընտրի կվալիֆիկացված անձերին: Մրցույթն անցկացվելու է երկու փուլով: Առաջին փուլում ստացված կանեն համապատասխան ընտրություն իսկ երկրորդ փուլում հանձնաժողովը կանցկացնի հարցազրույց:
Երկու թափուր աշխատատեղերի մասին Նինոծմինդայի գամգեոբան հայտարարել է հունվարի 24-ին: Ցանկացողները կարող են դիմել մինչև փետրվարի 3-ը: