Ո՞վ պիտի լինի հայը հայի համար

Ո՞վ պիտի լինի հայը հայի համար

Ամեն մի հանճարեղ բան տարրական է: Եթե համաձայնվել այս թեզի հետ, ապա  իրական ազգասիրության գաղափարը կարող սկիզբ առնել միայն մերձավոր , կենդանի ազգակցի նկատմամբ բնազդային սիրուց: Առավել   թե չափավոր հաջողակ ազգերի հետ համեմատության մեջ, մեր ազգի  բազմացումն ու առաջընթացը արգելակող հանգամանքը դարձավ հենց այն, որ ինչ որ ժամանակ , այն, ինչ որ հանդիսանում է ազգային գաղափարախոսության պսակը ` դրոշներ,   նշանաբաններ , պատմություն և հերոսապատում, պատահմամբ թե նպատակաուղղված դրվեց ազգային գաղափարախոսության հիմքում :

Հենց հիմնազուրկ, հայ անհատի կեցության մեջ անկիռարելի գաղափարախոսությունն ու սիմվոմիզմը իրական կյանքի դրվագներում նրան հիասթափեցրեց ու մոլորության մեջ գցեց: Բայց բնությունը դատարկություն չի սիրում, հետեվապես գիտակից մարդու բանականությունը պարբերաբար ուղղվում էր դեպի մոտավոր թե հեռավոր քաղաքակրթական արժեհամակարգերը , ազգի ամեն հաջորդ սերնդում կարծրացնելով յուր ենթագիտակցական թերարժեքության գաղափարը, եվ նույն ենթագիտակցական մակարդակի վրա դարձնելով նրան միանձնյա, եսակենտրոն եվ օտարապաշտ:

Այսպես էլ ապրում ենք , իրական աշխարհում թիվ ու որակ կորցնում , բայց  փոխարենը համաարած  գրագիտության ու բարձրագույն կրթության պայմաններում   անում ենք դա  դեմքի ավելի ու ավելի վեհ արտահայտությամբ ու խորիմաստ հռետորականությամբ:

Մեզ  բավարար մակարդաակով չի ծառայում  նույնիսկ պետականությունը և եկեղեցին ,որը ըստ իս պիտի ամենազդու  գործիքները  լինեին ազգային կեցական ու ռազմավարական  մտածողության կայացվածության հարցում: Չէ որ , պաշտոնյան ու եկեղեցու սպաավորը հաճախ նույն անհատական մոտեցումով են ղեկավարվում:

Երևի այն , որ մենք ազգովի  ու պետականորեն այսքան պասսիվ  բողոք էինք արտահայտում ամբողջ այն տևական ժամանակամիջոցում , երբ ՌԴ բանտում հաշվեհադար էին լինում մեր արժանավոր հայրենակցի հետ, րբ տարբեր երկրներում ,ուր կար ՌԴ դեսպանատներ , բողոքի ակցիաներ չէինք անցկացնում, բոլորս էլ գիտակցելով, որ մեր հայրենակցին ,հայ մարդուն  ի սկբանե բատարկել են  նրան սպանելու համար,  հիշեցրեց ինձ այս պատմությունը:

Այլապես վաղուց էի կասկածում, տեղի՞ն է արդյոք պատմել այս մասին:  Նաև շատ չէի ուզենա ,որ թվար,որ շարադրության միտքը հենց ՌԴում բնակվող հայերի է վերաբերվում: Քանզի այդ համատարած երևույթ է, տարբեր երկրներում տարբեր կերպ արտահայտվող:   Որոշ մարդիկ էլ, մեր  ցավալի իրականությանը նայելու ցանկություն չունենալով, մակերեսորեն կպիտակավորեն այս շարադրությունը , որպես գովասանք թշնամու նկատմամբ:  Ինչևիցե…

Այսինքն, այս երկու իրական դրվագը եղբորս հետ է պատահել մի քանի տարի առաջ, երբ նոր էր տեղափոխվել ՌԴ ընտանիքի հետ: Ապրիլի սկիզբ էր, երբ իրենց տան դուռը մի անծանոթ տարեց հայ մարդ թակեց: Ներկայացավ, որպես Ռոստովի հայ համայնքի ակտիվիստ : Տուն կանչեցին, սեղանի հրավիրեցին: Հյուրը դեռ հարցուփորձ արեց եղբորս ընտանիքի մասին, հիացմունք արտահայտեց երեք արու զավակի առիթով (աղջիկը դեռ չէր ծնվել ) : Հետո մի տեսակ անհամարձակ ասեց, որ իմացել են, ավագ տղան նկարչական տաղանդ ունի, մարզի դպրոցական մրցույթի հաղթող է, ու եկել է խնդրանքով ` արդյոք տղան Ցեղասպանության հերթական տարելիցի հետ կապված մի պաստառ չի՞ նկարի համայնքի համար: Բնական է, եղբայրս կանչեց տղային, երեխան էլ պատրաստակամությամբ սկսեց հետաքրքրվել, թե ի՞նչ պետք է պատկերված լինի պաստառի վրա : Երբ հյուրը բացատրեց, թե ինչ կլիներ ցանկալի, հանկարծ հուզվեց ու ձեռքի թաշկինակը տարավ աչքերին : -Դուք գիտեք ինչու՞ հարկ եղավ Ռոստովից այստեղ հարյուր կիլոմետր գալը : Քաղաքում ամեն երրորդ հայի զավակը կամ երաժշտական է սովորում կամ նկարչական : Բայց մեկը “ժամանակ չունի”, մյուսը պայման է դնում, թե համայնքը իր երեխայի նկարների ցուցահանդես պիտի կազմակերպի, իսկ մի երկուսը համաձայնվում են` գնա, թող հյուպատոսարանն գումար դուրս գրի, նկարենք : Իսկ դուք նոր եկած, երեք երեխայի տեր, ձեր կինն էլ հղի , նույնիսկ չեք հարցնում՝ ներկեր ու կտավ բերելու՞ եմ թե ոչ՞… Այս  ինչ ազգ ենք դարձել, մինչեվ ձեր դուռը ծեծելը դուրսը արդեն ճնշում բարձրացել էր մտքից , թե այստեղ ինչ եմ լսելու: Մի քանի ամիս հետո , երբ ծնվեց չորրորդ երեխան , եղբայրս դիմել էր կացության կարգավիճակ ստանալու : Ավանդական ռուսական բյուրակրատիայի օրենքներով անհրաժեշտ թղթերը ձեռքին քանի երրորդ անգամ շրջեց համապատասխան հիմնարկի սենյակներով, անհիմն պատճառաբանությունների դեմ առնելով : Ու երբ ավագ տղաների հետ կանգնած էին հիմնարկի մուտքի մոտ, նրան մոտեցավ զգացվող ադրբեջանական ակցենտով խոսացող մեկը: -Դուք ի՞նչ հարցով եք, զեմլյակի: Եղբայրս մինչ այդ էլ էր տեսել էր այդ մարդուն հիմնարկի միջանցքում, մշտապես ինչ որ թղթեր ձեռքին եվ, ենթադրելով, որ նա “գործ սարքող ” է , բացատրեց իրավիճակը : – Յավաշ, կինդ ու չորս երեխադ Ռուսաստանի քաղաքացի են ու քեզ կացության թուղթ չե՞ն տալիս: Կտա՞ս ինձ թղթերդ, ես մտնեմ: Եղբայրս մեկնեց թղթերը եվ, իհարկե, հայկական անձնագիրը: Անծանոթը թեթեւակի նայեց տեղեկանքներին ու անձնագիր էլ հետը դրեց ձեռքի մնացած թղթերի հետ ու մտավ հիմնարկ : Կես ժամից հետո դուրս ելավ ու վերադարձրեց ամենը : -Այս վճարումը կանես բանկում, եվ կգաս նշված օրը ստանալու : -Շնորհակալություն, իսկ քեզ ինչքա՞ն եմ տալու: Ադրբեջանացին ծիծացեց: -Ինձ բան պետք չի, ես միջնորդ չեմ: Ես տեղի ադրբեջանական համայնքի նախագահն եմ ու միաժամանակ իրավաբանը: Այստեղ գալիս եմ մերոնց թղթաբանական հարցերում օգնելու համար: -Բայց տեսար, որ ես հայ եմ … -Հա… բայց մենք այստեղ երկուսս էլ օտար տեղ ենք՝ չէ՞ որ ուրիշ հարցում դու էլ ինձ կօգնեիր: Երբ մերոնք վերադառնում էին տուն, միջնեկ տղան հարցրեց է եղբորս: – Պապ,մեր քաղաքում հայկական համայնքի գրասենյակ էլ կա ,ինչու տարին մի անգամ ապրիլին են բացվում ու այսպիսի բաներով չեն զբաղվում, հայերին չեն օգնում: Թուրքերին, ի՞նչ է, այստեղ ավելի շատ են հարգում: – Հա, տղաս, երևի ավելի շատ, քանզի հարյուր տարում թուրքը աշխարհի առաջ դարձավ մարդ , իսկ հայը հայի համար դարձավ թուրք:

 

  Արտակ Այվազյան  19.10.2017 թ  Թիֆլիս