Էդուարդ Այվազյան․ Ինչքան ավելի արդար ու թափանցիկ լինեն ընտրությունները, այնքան Վրաստանի Եվրատլանտյան ապագան ավելի պարզ ու մոտ է դառնալու

Էդուարդ Այվազյան․ Ինչքան ավելի արդար ու թափանցիկ լինեն ընտրությունները, այնքան Վրաստանի Եվրատլանտյան ապագան ավելի պարզ ու մոտ է դառնալու

Հոկտեմբերի 21-ին Վրաստանում տեղի են ունենում տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններ։ Կարծես այս ընտրությունների քարոզարշավի եռուզեռը շատ ավելի պասիվ է նախորդ ընտրությունների համեմատ։ Ամեն դեպքում այս ընտրությունները ես շատ կարեւոր են Վրաստանում ժողովրդավարության զարգացման համար։

Ինչքան ավելի արդար ու թափանցիկ լինեն ընտրությունները, այնքան Վրաստանի Եվրատլանտյան ապագան ավելի պարզ ու մոտ է դառնալու մեզ բոլորիս համար։ Այդ իսկ պատճառով Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացի պետք է իր քաղաքացիական պարտքը կատարի ու ձայն տա իր պատկերացմամբ արժանի ուժին։

Սակայն այս ամենի հետ շատ կարեւոր է հիշել, այն ամենը ինչ մեզ բոլորիս հետ կատարվում էր նախորդ իշխանության օրոք։ Չպետք է մոռանանք թե ինչ աննախադեպ մարդու իրավունքի խախտման փաստեր էին տեղի ունենում մեր ժողովրդի նկատմամբ Սամցխե-Ջավախքում։

Վրացական Երազանքի իշխանության գալով պետք է արձանագրել, որ իրավիճակը ինչ, որ չնչին չափով փոխվեց դեպի դրականը եւ դա պետք է եւս հաշվի առնենք։ Դրական փոփոխությունները առաջին հերթին կապված են մարդու իրավունքների շուրջ իրավիճակի մի փոքր բարելավմամբ եւ վախի մթնոլորտի վերացմամբ։

Մի խոսքով ընտրության գնալիս ցանկացած քաղաքացի պետք է այնպիսի ընտրություն կատարի, որը երկիրը ու շրջանը կարողանա ճիշտ զարգանալ եւ ոչ թե հետ գնա դեպի բռնություն ու հալածանք, որը մենք բոլորս տեսել ենք նախկինում։

Էդուարդ Այվազյանի facebook-յան էջից