Քելլի Դեգնան. Ցանկացած ենթադրություն, որ ԱՄՆ-ը միջամտել է իրավական գործընթացին, պարզապես չի համապատասխանում իրականությանը
Ցանկացած ենթադրություն, թե ԱՄՆ-ը միջամտել է դատական գործընթացին, պարզապես չի համապատասխանում իրականությանը,- ասել է Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելլի Դեգնանը։
Դեսպանին խնդրել են մեկնաբանել դատավոր Լաշա Չխիկվաձեի այսօրվա հայտարարությունը, որտեղ Չխիկվաձեն խոսում է իր հետ ամերիկյան դեսպանատան ներկայացուցչի հանդիպման մասին։
Դեգնանի խոսքով՝ ԱՄՆ-ն տարիներ շարունակ օգնում է Վրաստանին անկախ, անաչառ, թափանցիկ դատական համակարգ կառուցել։
«Ցանկացած ենթադրություն, որ ԱՄՆ-ը միջամտել է այստեղ իրավական գործընթացին, պարզապես չի համապատասխանում իրականությանը։ Տարիներ շարունակ մենք օգնում ենք Վրաստանում անկախ, անաչառ, թափանցիկ դատական համակարգի կայացմանը։ Սա աշխատանքի կենտրոնական հենարանն է, որը մենք անում ենք այստեղ՝ օգնելու ամրապնդել օրենքի գերակայությունը Վրաստանում: Այս նպատակին հասնելու համար մենք կշարունակենք աշխատել Վրաստանի դատական համակարգում մեր ունեցած բազմաթիվ գործընկերների հետ, քանի որ անկախ, անաչառ, թափանցիկ դատական համակարգը առողջ ժողովրդավարության շատ կարևոր մասն է: Հենց դրա վրա ենք մենք կենտրոնանում»,- ասել է Քելլի Դեգնանը:Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի առաջին ալիքի կայքից։