Գիշերը կրակել են նաեւ Տավուշի ուղղությամբ
![Գիշերը կրակել են նաեւ Տավուշի ուղղությամբ Գիշերը կրակել են նաեւ Տավուշի ուղղությամբ](https://mediaanalytic.org/wp-content/uploads/2017/02/Снимок-6.jpg)
Մայիսի 2-ին եւ լույս 3-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 45 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 640 կրակոց:
Արցախի ՊԲ-ից հայտնում են, որ ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից եւ շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
Իր հերթին Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրունի Հովհաննիսյանը հայտնել է, որ այս գիշեր ավելի քիչ կրակոցներ հրաձգային զենքերից եղել են նաեւ Տավուշի հատվածում. «Որեւէ տեսակի կորուստներ չեն եղել»: