Նիկոլ Փաշինյանը և Բրիս Ռոքֆոյն ընդգծել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահության դերը ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործում 14.04.2022 . Արցախ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյին:
Վարչապետը կարևորել է Ֆրանսիայի դերը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետություն և ողջունել պարոն Ռոքֆոյի այցը, ինչը հնարավորություն կտա քննարկելու իրավիճակն Արցախում և այս համատեքստում տեղի ունեցող գործընթացները:
Զրուցակիցներն ընդգծել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը ԼՂ հիմնախնդրի համապարփակ կարգավորման գործում։
Անդրադարձ է կատարվել հումանիտար հարցերին, ինչպես նաև խաղաղության պայմանագրի շուրջ Ադրբեջանի հետ բանակցությունների հնարավորությանը:
Այս առումով շեշտվել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության և համանախագահ երկրների միջնորդական դերը: