Ուկրաինայում պատերազմը պետք է հաղթել մարտի դաշտում. Բորել 09.04.2022 . Միջազգային
Ուկրաինայում պատերազմը պետք է հաղթել մարտի դաշտում: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Կիև կատարած այցից հետո:
Բորելը հիշեցրել է զենք ձեռք բերելու համար Ուկրաինային Եվրոպայի խաղաղության հիմնադրամից լրացուցիչ 500 մլն դոլար հատկացնելու մասին: Նա խոստացել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ՝ նշելով, որ այդ հարցը կքննարկվի ապրիլի 11-ին Բրյուսելում՝ ԵՄ ԱԳ նախարարների հերթական հանդիպման ժամանակ:
«Ուկրաինան կհաղթի և ավելի ուժեղ կդառնա: Եվրամիությունը շարունակելու է աջակցել ձեզ այդ ճանապարհին ամեն քայլափոխի»,- գրել է Բորելը:
Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով Բորելի խոսքը, նշել է. «Եվրամիությունը տնտեսական կազմակերպությունից վերածվել է ՆԱՏՕ-ի տնտեսական հարաբերությունների բաժնի»: