ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը հանդիպել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հետ

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը հանդիպել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հետ

ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին երեկ հանդիպել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հետ։ Այդ մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից:
 
Դեսպանն ընդգծել է ընդհանուր արժեքների վրա հիմնված երկկողմ փոխգործակցության ամրապնդման շուրջ ՀՀ կառավարության հետ գործակցելու ԱՄՆ հանձնառությունը։
 
Դեսպանը նաև վերահաստատել է վերջին սադրիչ գործողությունների հետ կապված մտահոգությունները և փաստել ԱՄՆ աջակցությունը բանակցություններին՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ, տևական կարգավորմանը։