Սերգեյ Լավրովը՝ Փառուխում Ադրբեջանի սադրանքների մասին
		08.04.2022 . Միջազգային


ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ ասուլիսի ընթացքում անդրադառնալով Արցախում ադրբեջանական բանակի կողմից ռուսական խաղաղապահների պատասխանատվութան գոտի ներխուժման և ռուսական կողմի հետագա քայլերի վերաբերյալ «Լուրերի» հարցին, ասել է.

«Մարտի 24-ին տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ մենք հայտարարել ենք, որ ռուսական խաղաղապահ զորակազմը զբաղված է իրադրության պարզաբանմամբ, քանի որ շատ անհասկանալի հանգամանքներ կան, որոնց մասին վաղ է եզրակացություն անել: Մենք վստահ ենք, որ մեր հայ ընկերները ամբողջությամբ վստահում են ռուսական խաղաղապահներին, և նրանց պատասխանատվության ենթարկելու, հետաքննություն սկսելու մասին որոշ անհատների կոչերը չեն արտահայտում հայ ժողովրդի, Հայաստանի ղեկավարության վերաբերմունքն այդ շրջանում կայունության պահպանմանն ուղղված Ռուսաստանի խաղաղապահների հսկայական դերի նկատմամբ:

Այո, միջադեպեր լինում են, իսկ հենց այս միջադեպը պարզաբանումների կարիք ունի, որն էլ ճշտում են մեր զինվորականները»: