Ամռանը Վրաստան կթռչեն 30 երկրների 34 ավիաընկերությունների ինքնաթիռներ

 Ամռանը Վրաստան կթռչեն 30 երկրների 34 ավիաընկերությունների ինքնաթիռներ

 Քաղաքացիական ավիացիայի գործակալությունը հաստատել Է 2022 թվականի ամառային նավիգացիոն սեզոնի թռիչքների պլանը, որի համաձայն Վրաստան կթռչեն 34 ավիաընկերությունների ինքնաթիռներ: Այդ մասին ասվում Է գերատեսչության հաղորդագրության մեջ:

2021 թվականին Վրաստանում գործառնություններ են կատարել 40 միջազգային ավիաընկերություններ, որոնք շուրջ 2,5 միլիոն ուղեւորներ են փոխադրել կանոնավոր եւ ոչ կանոնավոր չվերթների միջոցով:

Կորոնավիրուսի համավարակից առաջ, որն իր հետ բերեց թռիչքների դադարեցում, 2019 թվականին շուկայում գործառնություններ են կատարել 46 ավիաընկերություններ, իսկ փոխադրած ուղեւորների թիվը հասել Է 5,2 միլիոնի:

Հաղորդագրության համաձայն, ամառային ժամանակաշրջանում թռիչքները կիրականացվեն 70 ուղղություններով՝ շաբաթը 385-395 չվերթ հաճախականությամբ: Դրա հետ մեկտեղ Գործակալությունում նշում են, որ ամառային սեզոնի բարձրակետում սպասվում Է թռիչքների թվի ավելացում: Առավել մեծ թվով թռիչքներն իրականացվելու են Թբիլիսիի միջազգային օդանավակայանից, որտեղից կարելի կլինի Եվրոպայի եւ Ասիայի երկրներ թռչել 32 ուղղություններով: Քութայիսի միջազգային օդանավակայանից ինքնաթիռները թռչելու են 27 ուղղություններով, իսկ Բաթումի միջազգային օդանավակայանից՝ ութ:

Միջազգային ճանապարհորդների համար օդանավակայանների բացումն զգալիորեն ազդել Է Վրաստանում միջազգային ճանապարհորդների ընդհանուր թվի վրա: 2021 թվականին ընդամենն իրականացվել Է Վրաստան միջազգային ճանապարհորդների 1,8 միլիոն այց, որոնց 51 տոկոսը երկիր Է ժամանել վրացական օդանավակայաններով, հաղորդել Է Sputnik-ը: