Վրաստանը հանդիսանում է ՌԴ-ից ինտերնետ տեխնոլոգիաների ոլորտում (ՏՏ) աշխատանք փնտրողների գլխավոր ուղղություններից մեկը

Ռուսների կողմից իրականացված հետազոտության համաձայն՝ Վրաստանը հանդիսանում է Սանկտ Պետերբուրգից արտերկիր մեկնող ինտերնետ տեխնոլոգիաների (ՏՏ) աշխատանք փնտրողների գլխավոր ուղղություններից մեկը։
Մարտին Սանկտ Պետերբուրգում հարցվածների 41%-ը հաստատել է երկիրը լքելու պատրաստակամությունը։
Հեռանալ ցանկացողների համար Վրաստանը ԱՄՆ-ից և Գերմանիայից հետո երրորդ ամենացանկալի ուղղությունն է։
Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին հայտարարել է որ փետրվարի 24-ից մարտի 16-ը Վրաստան է ժամանել Ռուսաստանի 30439 քաղաքացի, որից 17801-ը լքել է երկիրը, իսկ 12638-ը մնացել է։