Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլին հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին
		07.04.2022 news Վրաստան, Քաղաքական


Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլին ՆԱՏՕ-ի նախարարական նիստում հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ։ Այս մասին հայտնում է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը։

Տեղեկատվության համաձայն հանդիպմանը նախարարը շնորհակալություն է հայտնել Դաշինքին ՆԱՏՕ-ի նախարարական հանդիպմանը գործընկեր երկրներին, այդ թվում՝ Վրաստանին հրավիրելու համար, ինչը Դաշինքի աջակցության հերթական արտահայտությունն է Վրաստանին։

«Շեշտվել է Վրաստանի և նրա եվրաատլանտյան ինտեգրման հարցերով գլխավոր քարտուղարի հատուկ անձնական աջակցությունը, ինչպես նաև այս գործընթացում Դաշինքի շարունակական և ամուր աջակցության ապահովման կարևորությունը։

Կողմերը հաստատել են ապագայում ակտիվ համագործակցության պատրաստակամությունը։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ  հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանում անվտանգության իրավիճակի շուրջ»,- նշվում է հաղորդագրության մեջ։