Զելենսկին շնորհակալություն է հայտնել Վրաստանի ժողովրդին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր երախտագիտությունն է հայտնել Վրաստանի ժողովրդին, որը մասնակցել է ի պաշտպանություն Կիևին, զանգվածային ցույցին։ Հազարավոր մարդիկ եկել էին Թբիլիսիի կենտրոն՝ դատապարտելու Ռուսաստանի ագրեսիան և համերաշխություն հայտարարելու Ուկրաինային։

«Անհավանական վրացի ժողովուրդ, որը հասկանում է, որ ընկերներին պետք է աջակցել: Շնորհակալություն եմ հայտնում բոլորին Թբիլիսիում և այլ քաղաքներում, ովքեր հանդես են եկել ի պաշտպանություն Ուկրաինայի և ընդդեմ պատերազմի։ Իսկապես, լինում են դեպքեր, երբ քաղաքացիները ոչ թե իշխանություն են, այլ ավելի լավը, քան իշխանությունը»։