Երկրաշարժի հետեւանքով Նինոծմինդայի շրջանի Կաթնատու գյուղի դպրոցը անցել է հեռավար ուսուցման
Ինչպես գիտեք փետրվարի 13 -ին, Վրաստանում գրանցվեց երկրաշարժ որի ուժգնությունը կազմել է 6,2 բալ, որին հաջորդել է նաեւ մի քանի հետցնցումներ: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Սամեբա գյուղի մոտ:
Տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով Նինոծմինդայի մունիցիպալիտետի Կաթնատու գյուղի դպրոցը անցել է հեռավար ուսուցման ռեժիմի:
Դպրոցի տնօրեն Սուրեն Մզիկյանը մեզ հետ զրույցում ասաց. «Ճիշտ է դպրոցի շենքը երկու անգամ կապիտալ վերանորոգում արել ենք, բայց հիմքից է թույլ եւ շենքը շատ հին է: Իսկ այս երկրաշարժը փլուզումը ակտիվացրեց, դասարանում առաստաղը կորացել եւ հնարավոր է փլուզվի, ինչպես նաեւ առաջացել է ճաքեր պատերի, դռների եւ պատուհանի շուրջ ինչը շատ վտանգավոր է: Այդ պատճառով որոշում կայացրեցինք դպրոցը ուղարկել հեռավար ուսուցման մինչեւ մարտի 1 -ը: Այդ ընթացքում նախարարությունից պետք է մասնագետներ գան տեսնեն գնահատեն դպրոցի վիճակը, որից հետո ամեն ինչ պարզ կլինի»:
Նշենք, որ Կաթնատուի դպրոցը չունի ջեռուցման համակարգ, այն ջեռուցվում է վառարանների միջոցով:
«Մենք նախատեսել էինք մայիս ամսին անցկացնել դպրոցի ֆինանսներով ջեռուցումը անցկացնել: Սակայն այս երկրաշարժի դեպքից հետո հնարավոր է դպրոցը վերանորոգվի, եթե նորոգվեց ապա ավելի հեշտ կլինի ջեռուցման համակարգը միանգամից անցկացնելը»,- ավելացրեց պարոն Մզիկյանը:
Հիշեցնենք, որ այսօր փետրվարի 16 -ին, Թբիլիսիի ժամանակով 11:37-ին Նինոծմինդայի շրջանի Սամեբա գյուղի մոտ գրանցվել է եւս մեկ երկրաշարժ 3,3 մագնիտուդ ուժգնությամբ։
Աղբյուր՝ nor.ge