Նինոծմինդայի շրջանի վարակակիր բնակիչը 16 օր կարանտինում մնալուց ու թեսթավորվելուց հետո տուն էր վերադարձել. Անահիտ Զալալյան
Նինոծմինդայի շրջանի վարակակիր բնակիչը, ով Ռուսաստանի Դաշնությունից վերադառնալուն պես տեղափոխվել էր կարանտինային գոտի եւ այնտեղ 14 օրվա փոխարեն 16 օր մնացել ու թեսթավորվելուց հետո նոր տուն վերադարձել, վարակվել է կորոնավիրուսով։ Այս մասին Akhaltskha.net-ին տեղեկացրեց nor.ge ռադիոյի լրագրող Անահիտ Զալալյանը։
Նրա խոսքերով հավանաբար թեստավորման ժամանակ թյուրիմացություն է տեղի ունեցել, ինչի պատճառով Ղարումա գյուղի 44 ամյա բնակիչը մայիսի 31-ին տուն է վերադարձել։ Լրագրողի խոսքերով նրա տան 4 անդամները տեղափոխվել են կարանտինային գոտի ու դրանից բացի մեկ ընտանիք տվյալ գյուղում ինքնամեկուսացվել է, քանի, որ նրանց տան անդամներից մեկը կարանտինային գոտում մնացել է վարակակիր համագյուղացու հետ նույն սենյակում։
Անահիտի խոսքերով Նինոծմինդայի շրջանի Ղարումա գյուղի բնակիչը վերադառնալով մասնակցել է թաղման արարողության, որին համագյուղացիներից բացի մասնակցել են նաեւ ուրիշ գյուղերի բնակիչներ։