Վրաստանում 3,5 մագնիտուդ ուժգնությամբ ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել, էպիկենտրոնը կրկին Սամեբա գյուղի մոտ է

Վրաստանում 3,5 մագնիտուդ ուժգնությամբ ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել, էպիկենտրոնը կրկին Սամեբա գյուղի մոտ է

Վրաստանում հերթական երկրաշարժն է տեղի ունեցել։ Ստորգետնյա ցնցումներ գրանցվել են ժամը 03:35-ին։

Երկրաշարժի էպիկենտրոնը կրկին գտնվել է Սամեբա գյուղի մոտ։

Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3,5 մագնիտուդ։

Փետրվարի 13-ին Թբիլիսիի ժամանակով ժամը 22:25-ին Վրաստանում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Սամեբա գյուղի մոտ։

Դմանիսիի մունիցիպալիտետի Շախմարլո գյուղում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով փլուզվել է բնակելի շենքի պատը, մի քանի գյուղերի էլեկտրամատակարարումը կարճ ժամանակով ընդհատվել է։