Վրաստանում չեղարկվել է մի քանի ամիս առաջ մտցված օրենքը աջղեկանի մեքենաների ներմուծման արգելքի վերաբերյալ
Փետրվարի 17-ից Վրաստանում չեղարկվել է մի քանի ամիս առաջ մտցված օրենքը աջղեկանի մեքենաների ներմուծման արգելքի վերաբերյալ, այս մասին գրում է Վրաստանի Հայ Համայնքի կայք-էջը ։
Հիշեցնենք, որ անցյալ տարվա ավարտին մտցված աջղեկանի մեքենաների ներմուծման արգելքը լուրջ բողոք
է առաջացրել երկրի բնակչության մեջ, որի մեծ մասը ծանր սոցիալական պայմանների պատճառով նախընտրում է ձեռք բերել արժողությամբ ավելի էժան ՝
աջղեկանի մեքենաներ։