Բրազիլիան ողջունում է ՀՀ և Ադրբեջանի հայտարարությունը՝ համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին

Բրազիլիան ողջունում է ՀՀ և Ադրբեջանի հայտարարությունը՝ համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին


Բրազիլիայի կառավարությունը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հայտարարությունը` համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին, որի իրագործումից հետո կվերականգնվի խաղաղությունը երկրների միջև և կկարգավորվեն երկկողմ հարաբերությունները։ Այս մասին նշված է Բրազիլիայի կառավարության հայտարարության մեջ։

«Բրազիլիան խրախուսում է կողմերին շարունակել առաջնահերթություն տալ դիվանագիտությանը և երկխոսությանը՝ որպես ամուր և կայուն խաղաղության ճանապարհ և հայտնում է իր ակնկալիքը, որ գործընթացը կարող է ավարտվել որքան հնարավոր է շուտ»,- նշված է հայտարարության մեջ։