Դա կարևոր քայլ է տարածաշրջանում կայուն խաղաղության ու կայունության ուղղությամբ. Բայբա Բրաժե

Լատվիայի արտգործնախարարը շնորհավորել է Ադրբեջանին և Հայաստանին՝ խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ համաձայնության գալու կապակցությամբ:
«Շնորհավորում ենք մեր լավ բարեկամներ Ադրբեջանին և Հայաստանին՝ խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ համաձայնության գալու կապակցությամբ: Դա կարևոր քայլ է տարածաշրջանում կայուն խաղաղության ու կայունության ուղղությամբ»,- գրել է արտգործնախարարը X-ի իր էջում։