ԱՄՆ պետքարտուղարը Ռուսաստանին կոչ է արել անհապաղ թուլացնել լարվածությունը և դուրս բերել զորքերը և տեխնիկան Ուկրաինայի սահմաններից
ԱՄՆ Պետդեպարտամենտը տեղեկատվություն է տարածում պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցի մասին։
Պետդեպարտամենտի տվյալներով՝ զրույցի ընթացքում Էնթոնի Բլինկենը հերթական անգամ աջակցություն է հայտնել Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։
Նա նաև վերահաստատել է Միացյալ Նահանգների հավատարմությունը Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև բոլոր երկրների՝ իրենց արտաքին քաղաքականությունն ու դաշինքները որոշելու իրավունքը։
Պետքարտուղարը Ռուսաստանին կոչ է արել անհապաղ թուլացնել լարվածությունը և դուրս բերել զորքերը և տեխնիկան Ուկրաինայի սահմաններից։ Նա ընդգծել է, որ Ուկրաինա հետագա ներխուժումը կհանգեցնի արագ և ծանր հետևանքների, և Ռուսաստանին կոչ է արել գնալ դիվանագիտական ճանապարհով»,- ասվում է հայտարարության մեջ։