Փրկարարները հայտնաբերել են Վաշինգտոնի մոտակայքում ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվածների 40 աճյուն

Փրկարարները հայտնաբերել են Վաշինգտոնի մոտակայքում ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվածների 40 աճյուն


Փրկարարները հայտնաբերել են Վաշինգտոնի մոտակայքում տեղի ունեցած ավիաաղետի հետևանքով զոհվածների 40 աճյուն՝ հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները:
 
Հիշեցնենք, որ հունվարի 29-ի երեկոյան American Airlines ավիաընկերության մարդատար ինքնաթիռն օդում բախվել էր ռազմական ուղղաթիռի հետ և ընկել Պոտոմակ գետը։ Ինքնաթիռում եղել է 64 մարդ՝ 60 ուղևոր և անձնակազմի 4 անդամ, իսկ ուղղաթիռում՝ երեք զինվորական։ ԱՄՆ նախագահը հայտնել է, որ բոլորը զոհվել են: Ինքնաթիռում այդ թվում ռուս գեղասահորդներ և այլ ռուսաստանցիներ են եղել: Չինական ԶԼՄ-ների տվյալով՝ զոհվածների թվում կան նաև Չինաստանի քաղաքացիներ: 
 
Դոնալդ Թրամփի խոսքով՝ վթարը հավանաբար տեղի է ունեցել ուղղաթիռի պատճառով: Պոտոմակ գետում հայտնաբերվել են կործանված ինքնաթիռի սև արկղերը, այժմ դրանք ուսումնասիրվում են: