Եվրամիությունն անկման եզրին է, և չի կարող օգնել իր հետ կապ չունեցող երկրներին. Զախարովա
Եվրամիությունն ինքն անկման եզրին է, և չեն մտածելու, թե ինչպես փրկեն մի պետություն, որն իրենց հետ որևէ կապ չունի՝ ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու հեռանկարին:
Նա Հայաստանի համար նաև մեծ խնդիր է համարել ԵՄ չափանիշներին համապատասխանելու հարցը, բարձր մաքսատուրքերը, ՀՆԱ-ի անխուսափելի անկումը: Զախարովայի խոսքով՝ Հայաստանի համար բացառություններ չեն լինի, և «չեն վճարի Հայաստանի փոխարեն»:
«Եվրամիությունում ոչ ոք չի խոսում ներդրումներն ավելացնելու մասին, նրանց մոտ լրջագույն տնտեսական ճգնաժամ է»,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:
Նրա խոսքով՝ ԵՄ-ն ֆինանսական միջոցներն ուղղել է Ուկրաինային և փորձում է նաև «կիսատ անդամ» երկրների վրա էլ բարդել Ուկրաինայի վերականգնման բեռը: