ԵԱՀԿ Մինսկի խումբը դադարեցրել է իր աշխատանքը 2022 թվականի փետրվարին. Զախարովա

ԵԱՀԿ Մինսկի խումբը դադարեցրել է իր աշխատանքը 2022 թվականի փետրվարին. Զախարովա


ԵԱՀԿ Մինսկի խումբը դադարեցրել է իր աշխատանքը 2022 թ․ փետրվարին. այն դադարեցրել է իր աշխատանքը հենց ֆրանսիացի և ամերիկացի համանախագահների մեղքով։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Չնայած գործող մանդատին՝ նրանք հրաժարվել են ՌԴ-ի հետ շփումներից, չեղարկել են նախկինում նախատեսված բոլոր միջոցառումները և այդ ժամանակից ի վեր չեն բարձրաձայնել պատճառները։ Դրանով էլ ամեն ինչ ավարտվեց»,- հայտարարել Է Զախարովան։

«Մինսկի խումբը կորցրել է իր գործունեության առարկան։ Այն, ըստ երևույթին, ենթակա է վերացման, նման հասունացած միջոցը կոչված է նպաստելու Ադրբեջանի և Հայաստանի միջև երկար սպասված հարաբերությունների կարգավորմանը։ Ես դրան ավելացնելու ոչինչ չունեմ»,- ասել է ռուս պաշտոնյան: