Դեկտեմբերի 10-ին Մոսկվայում 3+3 ձեւաչափի հանդիպման ժամանակ ներկայացվել է Վրաստանի դրոշը, ինչն, իհարկե, մեզ համար անընդունելի է. Վրաստանի ԱԳՆ
«Դեկտեմբերի 10-ին Մոսկվայում կայացած 3 + 3 ձևաչափի հանդիպմանը ներկայացվել է Վրաստանի դրոշը, ինչը, իհարկե, մեզ համար անընդունելի է»,-տեղեկացնում է Վրաստանի ԱԳՆ։ Գերատեսչությունը այդ քայլին արձագանքել է համապատասխան դիվանագիտական խողովակների միջով։ «Վրացական կողմը բազմիցս հայտարարել է իր հստակ դիրքորոշումը 3+3 տարածաշրջանային ձևաչափի վերաբերյալ, որ մենք չենք քննարկելու Վրաստանի մասնակցությունն այս ձևաչափին։ Դեկտեմբերի 10-ին Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ ներկայացվել է Վրաստանի դրոշը, ինչն, իհարկե, մեզ համար անընդունելի է, ինչին մենք արձագանքել ենք համապատասխան դիվանագիտական խողովակներով»,- ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։ Դեկտեմբերի 10-ին Մոսկվայում կայացել է այսպես կոչված 3 + 3 ձեւաչափի առաջին հանդիպումը։ Հանդիպմանը մասնակցել են Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի, Ադրբեջանի և Հայաստանի պատվիրակությունները՝ ԱԳ փոխնախարարների գլխավորությամբ։ Հանդիպումից մեկ օր առաջ Վրաստանի ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել, որ Վրաստանը տվյալ հանդիպմանը ներկայացված չի լինի։