ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը ժամանել է Ուկրաինա
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը ծրագրված այցի շրջանակներում ժամանել է Ուկրաինա, հայտնում է РИА Новости-ին՝ վկայակոչելով France-Presse-ին։
Գործակալության տվյալներով՝ չորեքշաբթի առավոտյան ինքնաթիռը, որում եղել է ԱՄՆ պետքարտուղարը, վայրէջք է կատարել Կիևում։
Ուկրաինա կատարած այցի ընթացքում նախատեսված են Բլինկենի հանդիպումները Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ։ Պետդեպարտամենտի հայտարարության համաձայն՝ ամերիկյան դիվանագիտության ղեկավարը կվերահաստատի «ԱՄՆ-ի հավատարմությունը Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը»։
Այնուհետ Բլինկենը կմեկնի Բեռլին, որտեղ կհանդիպի գերմանական դիվանագիտության ղեկավար Աննալենա Բերբոքի հետ, բանակցություններ կվարի ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Գերմանիայի ներկայացուցիչների հետ։ Հունվարի 21-ին Բլինկենը Ժնևում կհանդիպի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։