Թուրքիային և Ադրբեջանին ԱՄՆ-ն չի հրավիրել «Ժողովրդավարության գագաթաժողով»-ին
Թուրքիան և Ադրբեջանը չեն հրավիրվել ԱՄՆ–ում կայանալիք «Ժողովրդավարության գագաթաժողով»-ին՝ հայտնում է POLITICO-ն։
Հայաստանը հրավիրված երկրների ցանկում է:
Ըստ հրապարակման՝ որոշ երկրներ, ինչպիսիք են Թուրքիան և Հունգարիան, չեն հրավիրվել, քանի որ դրանց ղեկավարները տարիներ շարունակ խաթարում են իրենց ժողովրդավարական համակարգերը:
Դեկտեմբերի 9-ից 10–ը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կյուրընկալի երկու «Ժողովրդավարության գագաթաժողով»–ներից առաջինը։
Հեռավար անցկացվելիք միջոցառմանը կմասնակցեն կառավարության ղեկավարներ, քաղաքացիական հասարակության և մասնավոր սեկտորի ներկայացուցիչներ, որոնք կփորձեն սահմանել ժողովրդավարության նորացման օրակարգը և կքննարկեն կոլեկտիվ գործողությունների միջոցով ժողովրդավարությանը սպառնացող վտանգներին դիմակայելու ուղիները։