ԲՏԱ նախարարը Ռազմարդյունաբերության կոմիտեի անձնակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահին

ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը ՀՀ ԲՏԱ Ռազմարդյունաբերության կոմիտեի անձնակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահ Արամ Ջիվանյանին։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արամ Ջիվանյանը նշանակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ: