Այսօր Ճեճլա գյուղում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 4 նոր դեպք

Այսօր Ճեճլա գյուղում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 4 նոր դեպք

Այսօր Ճեճլա գյուղում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 4 նոր դեպք։ Նոր դեպքերը նախկին վարակակիրների կոնտակտավորներ են եւ համագյուղացիներ, նրանց մոտ կորոնավիրուսը հաստատվել է գյուղում անցկացված մասսայական թեստավորման ընթացքում։

Հիշեցնենք, որ առաջին դեպքը Ադիգենիի շրջանում գրանցվել էր սեպտեմբերի 19-ին, որի արդյունքում երկու հոգու մոտ կորոնավիրուսային վարակ էր ախտորոշվել։