Ախալցխա-Ադիգենի ճանապարհին կամրջի մի հատվածը վնասված է
Ախալցխա-Ադիգենի ճանապարհին՝ Փարեխա գյուղի մոտ կամրջի մի հատվածը դեռ վնասված է։ Հարցի պատասխանը մոտ երկու ամիս անց ճանապարհների վարչությունում մնում է անփոփոխ՝ ըստ գործակալության, նշված հատվածը սողանքային է, ինչի պատճառով ճանապարհը վնասված է։
Տեղեկանում ենք, որ նախագիծը մշակման փուլում է և շուտով մրցույթ կհայտարարվի։ Մեր այն հարցին, թե արդյոք քննարկում են հարցի արագացված քննարկման հնարավորությունը՝ կապված տեղի առանձնահատկությունների հետ, մնաց անպատասխան։
Խնդրի մասին տեղեկություն ունեն նաև Ադիգենիի և Ախալցխայի քաղաքապետարանները, սակայն, ըստ գործակալության, ճանապարհների վարչության հետ նրանց շփումը եղել է միայն բանավոր։ Տեղի բնակիչների խոսքով, բացի այն, որ վնասված կամուրջը վտանգ է ներկայացնում, տարածքում մեքենաները մեծ արագությամբ են շարժվում, ինչն էլ ավելի վտանգավոր է դարձնում երթեւեկությունը։
Տվյալ հատվածում հաճախ են պատահում նաև վթարներ արագության գերազանցման պատճառով։ Սակայն տեղում արագաչափ տեսախցիկ չի տեղադրվել։ Այս խնդիրը լուծելու համար Ախալցխայի քաղաքացիական ակտիվիստները ստորագրահավաք են ստեղծել։
Պատասխանատու մարմնի կողմից միջնորդությունը քննարկելու համար անհրաժեշտ է ևս 273 ստորագրություն։