Հայաստանն ու ԱՄՆ-ը ռազմավարական գործընկերության փաստաթուղթ կստորագրեն

Երեւանն ու Վաշինգտոնն այսօր փաստաթուղթ կստորագրեն Հայաստանի Հանրապետության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջեւ ռազմավարական գործընկերության մասին, հայտնում են հայկական լրատվամիջոցները՝ վկայակոչելով երկրի ԱԳՆ-ին։
Ըստ նրանց, փաստաթուղթը կստորագրեն Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը եւ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։
Ստորագրման արարողությունը տեղի կունենա Հայաստանի ժամանակով 22:00-ին։