Անչափահասի հանդեպ անբարոյական վերաբերմունքի հետեւանքով ՆԳՆ-ը քննել է Ադիգեն շրջանի Մոխե գյուղի մեծամասնական պատգամավորին
Սոցիալական ցանցում տարածվել է պատգամավորի զրույցի գրությունը 15 տարեկան աղջկան հետ: Պատգամավորը facebook սոցիալական ցանցի միջոցով հարցնում է դեռ աղջկան անունը և հետո տարիքը, աղջիկը պատասխանում է որ 15 տարեկան է, որից հետո պատգամավորը գրում է՝« փոքրիկ էս, բայց արդեն վստահում եմ քեզ»: Այս փաստը լայն քննարկման առիթ է դարձել Ախալցխայի շրջանում:
Akhaltskha.net-ը միջադեպի մանրամասները պարզելու համար կապ հաստատեց ՆԳՆ-ի հասարակայնության հետ կապերի պատասխանատու աշխատակցի հետ: Պարզվեց, որ ՆԳՆ-ը փաստի առիթով սկսել է հետաքննություն քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածով եւ տեղում իրականացրել է հարցաքննություն: ՆԳՆ-ը այժմ աշխատում է բացահայտել տուժածին, որից հետո կպարզվի, թե տուժածը որքան բարդ հոգեբանական վնաս է ստացել, ինչից հետո կասկածյալին կներկայացվի մեղադրանքը:
Նոյեմբերի 4-ի երեկոյան Ազատություն ռադիոկայանը փորձել է պատգամավորի հետ կապ հաստատել, որից հետո նա փոխել է facebook-ի անձնական տվյալները, իսկ մի քիչ ուշ ամբողջովին ջնջել է անձնական էջը:
Մեկ օրից, որպես վկա հարցաքննվել է ենթադրյալ նամակագրության հեղինակը:
Սակրեբուլոյում տվյալ փաստի առիթով տեղեկությունը ստացել են սոցիալական ցանցում տարածվելուց հետո: Սակրեբուլոյի նախագահի խոսքերով պատգամավորը աշխատանքի չի ներկայացել և նրա հետ նա կապ չի կարող հաստատել: