Ռուսական Су-24 ինքնաթիռը խախտել է Շվեդիայի օդային տարածքը
Ռուսական ռազմական ինքնաթիռը խախտել է Շվեդիայի օդային տարածքը Բալթյան Գոտլանդ կղզուց արևելք, այն որսալու համար երկու կործանիչ է օդ բարձրացվել՝ հայտնել են Շվեդիայի ռազմաօդային ուժերը։
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել հունիսի 14-ին։ Ռուսական Су-24 ինքնաթիռը չի արձագանքել նախազգուշացմանը, ինչից հետո նրան ընդառաջ է ուղարկվել շվեդական երկու Gripen կործանիչ:
«Ռուսաստանի գործողություններն անընդունելի են և անհարգալից վերաբերմունք են մեր տարածքային ամբողջականության նկատմամբ։ Մենք հետևում էինք իրադարձությունների ողջ շղթային և պատրաստ էինք միջամտել»,- նշել է Շվեդիայի ռազմաօդային ուժերի ղեկավար Յոնաս Վիկմանը։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանել իրավիճակը։