Դարպասի այս կողմում հումանիտար բեռներ են, մյուս կողմում սով է. Գուտերեշը՝ Եգիպտոս-Գազա սահմանին
		24.03.2024 . Միջազգային


ՄԱԿ գլխավոր քարտուղարը մեկնել է Եգիպտոս։ Անտոնիո Գուտերեշը ելույթ է ունեցել Գազայի հատված-Եգիպտոս սահմանի Ռաֆահ անցակետում: Նա կոչ է արել Իսրայելին «երկաթե պարտավորություն» ստանձնել և Գազայի հատված մարդասիրական անխափան մուտք ապահովել: Գուտերեշը բարձր է գնահատել այդ հարցում Կահիրեի ջանքերը:

«Ոչինչ չի արդարացնում ՀԱՄԱՍ-ի՝ հոկտեմբերի 7-ի սարսափելի հարձակումները, ինչպես նաև Պաղեստինի ժողովրդի կոլեկտիվ պատիժը: Հարկավոր է զինադադար հաստատել: Դարպասի այս կողմում հումանիտար բեռներ են կանգնած, մյուս կողմում սով է», — մտահոգություն է հայտնել Գուտերեշը:

Նա համոզմունք է հայտնել՝ ցանկացած հետագա հարձակում կվատթարացնի իրավիճակը:

Միջազգային նորությունները` Դիանա Գասպարյանի ռեպորտաժում:

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին