ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը մշտական կապ է պահպանում ՌԴ համապատասխան կառույցների հետ․ ԱԳՆ
		24.03.2024 . Միջազգային


Հայաստանի արտգործնախարարությունից հայտնում են՝ Մոսկվայում մարտի 22-ին տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների և հայերի առկայության առնչությամբ ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը մշտական կապ է պահպանում ՌԴ համապատասխան կառույցների հետ, ինչպես նաև բոլոր հնարավոր շրջանակների ներգրավվամբ ճշտվում են նաև ոչ պաշտոնական աղբյուրների կողմից տարածվող տեղեկությունները:

ԱԳՆ տարածած հաղորդագրությունում նշված է, որ համապատասխան պաշտոնական տեղեկատվություն կամ հաստատում լինելուն պես գերատեսչությունը կտեղեկացնի։

 

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին