«Կրոկուս սիթի հոլ»-ի տարածքում փրկարարական աշխատանքն ավարտվել է. փլատակներից դուրս է բերվել 133 մարմին 23.03.2024 . Միջազգային
«Կրոկուս սիթի հոլ»-ի տարածքում փրկարարական աշխատանքն ավարտվել է, որոնողականը` շարունակվում: Այդ մասին հայտնել է Մոսկվայի մարզի նահանգապետը:
Մեկ օրվա ընթացքում առևտրի կենտրոնի փլատակներից դուրս է բերվել 133 մարմին: Նրանցից նախնական տվյալներով բացահայտվել է 50-ի ինքնությունը: Բժիշկները հիվանդանոցներում պայքարում են 107 մարդու կյանքի համար:
Ահաբեկչության համար կասկածվող չորս անձ հարցաքննվում է ՌԴ ՔԿ-ում: