Իրանի և Ռուսաստանի կառավարությունները չեն հրավիրվել Մյունխենի անվտանգության համաժողովին

Իրանի և Ռուսաստանի կառավարությունները չեն հրավիրվել Մյունխենի անվտանգության համաժողովին

Փետրվարի 16-18-ը Մյունխենում տեղի կունենա անվտանգության ամենամյա համաժողովը:

 

Հաղորդվում է, որ համաժողովին չեն մասնակցի Ռուսաստանը և Իրանը, իսկ Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Կանադայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ճապոնիայի արտգործնախարարներն առանձին հանդիպում կունենան համաժողովի շրջանակում: Մասնակցելու հրավեր է ստացել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին:

 

«Իրանի և Ռուսաստանի կառավարությունները չեն հրավիրվել համաժողովին, քանի որ նրանք լուրջ հետաքրքրություն չեն ցուցաբերել  բանակցությունների նկատմամբ»,- ասել է համաժողովի ղեկավար Քրիստոֆ Հոյգսենը:

 

Հեղինակ՝ Գոհար Սահակյան

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին