Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Նեթանյահուի հետ

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Նեթանյահուի հետ



Ռուսաստանի նախագահը Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, դատապարտել ցանկացած գործողություն, որը վտանգում է խաղաղ բնակիչների կյանքը՝ հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Կրեմլի ղեկավարը պատրաստակամություն է հայտնել շարունակելու ջանքերը հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ: Պուտինը նաև տեղեկացրել է Նեթանյահուին ավելի վաղ Պաղեստինի, Եգիպտոսի, Իրանի և Սիրիայի ղեկավարների հետ իր հեռախոսազրույցների մասին, որոնց ընթացքում կոչ է արել զինադադար հաստատել, վերսկսել բանակցությունները և համաձայնության գալ անկախ Պաղեստինի ստեղծման շուրջ։

Նեթանյահուն, իր հերթին, շեշտել է՝ Իսրայելը չի դադարեցնի գործողությունները Գազայի հատվածում, քանի դեռ ՀԱՄԱՍ-ի ռազմական ներուժը չի ոչնչացվել։