Եվրամիությունը Հայաստանին ավելի քան 25 մլն եվրո օգնություն կհատկացնի. Ֆոն դեր Լայեն

Եվրամիությունը Հայաստանին ավելի քան 25 մլն եվրո օգնություն կհատկացնի. Ֆոն դեր Լայեն

Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակումից հետո Եվրամիությունը Հայաստանին ավելի քան 25 մլն եվրո օգնություն կհատկացնի՝ հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ Գրանադայում եվրոպական քաղաքական ընկերակցության գագաթնաժողովին ժամանելով:
«Մենք 5,2 մլն եվրո ենք հատկացրել։ Ես այսօր ՀՀ վարչապետին կտեղեկացնեմ, որ մենք ուրախ ենք կրկնապատկել այդ գումարը մինչև 10,2 մլն եվրո, և որ մենք ևս 15 մլն եվրո օգնություն ենք տրամադրում Հայաստանի բյուջեի համար»,- ասել է պաշտոնյան։
Ֆոն դեր Լայենը նշել է, որ Գրանադայում հանդիպում կունենա Նիկոլ Փաշինյանի հետ և կքննարկի Հայաստանին աջակցելու հարցը: