Ադրբեջանում Արայիկ Հարությունյանի դեմ քրեական գործ են հարուցել ինը հոդվածով

Ադրբեջանում Արայիկ Հարությունյանի դեմ քրեական գործ են հարուցել ինը հոդվածով



Ադրբեջանի գլխավոր դատախազությունը Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի դեմ քրեական գործ է հարուցել Քրեական օրենսգրքի ինը հոդվածով:
Նրան կեղծ մեղադրանքներ են առաջադրվել «ագրեսիվ պատերազմ սանձազերծելու», «ահաբեկչության», «վարձկանների հավաքագրման և ֆինանսավորման» և այլ հոդվածներով:

Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին Հարությունյանի և Լեռնային Ղարաբաղի ևս երկու նախկին ղեկավարների՝ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի ձերբակալության մասին: Նշվում է, որ նրանց տեղափոխել են Բաքու: