Չինաստանն ու Հայաստանը հարգում են միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը. ՉԺՀ դեսպան

Չինաստանն ու Հայաստանը հարգում են միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը. ՉԺՀ դեսպան



Չինաստանն ու Հայաստանը հարգում են միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, աջակցում միմյանց ընտրած քաղաքական համակարգերը և զարգացման ուղիները, սերտորեն համակարգում են իրենց գործողությունները միջազգային բազմակողմ ոլորտներում, պաշտպանում իրենց երկրների օրինական իրավունքները և շահերը՝ պահպանելով համաշխարհային արդարամտությունը։
Այդ մասին Չինաստանի ժողովրդական Հանրապետության հիմնադրման օրվա 74-ամյակի կապակցությամբ կազմակերպված միջոցառման ժամանակ նշել է Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնը:

Նրա խոսքով՝ Չինաստանը պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ՝ օգտագործելով «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը և «Երեք գլոբալ նախաձեռնությունների» իրագործումը՝ երկու երկրների հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու և վերջիններիս միջև բարեկամության և համագործակցության նոր փուլ սկսելու համար։