Մելանի Ժոլին չի բացառել Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառումը
![Մելանի Ժոլին չի բացառել Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառումը Մելանի Ժոլին չի բացառել Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառումը](https://img.youtube.com/vi/uFUUDgzxwNA/maxresdefault.jpg)
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերը և ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմը Երևանից ուղևորվել են Բաքու: Այսօր նրանց և պետքարտուղարության կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոյին ընդունել է Ադրբեջանի նախագահը: Նրանք մտքեր են փոխանակել տարածաշրջանում, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի շուրջ: Իլհամ Ալիևն ընդգծել է, որ պաշտոնական Բաքուն պատրաստ է մոտ ապագայում կազմակերպել Ադրբեջանում հավատարմագրված ՄԱԿ գրասենյակի ներկայացուցիչների այցը Լեռնային Ղարաբաղ:
Միջազգային արձագանքները՝ Դիանա Գասպարյանի տեսաշարում.