ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը հարգել է 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո զոհվածների հիշատակը

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը հարգել է 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո զոհվածների հիշատակը



Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը ծաղիկներ է խոնարհել 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո զոհվածների հուշակոթողին և  գրառում է կատարել կազմակերպության ֆեյսբուքյան էջում.

«Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, մենք միանում ենք համայն հայությանը՝ սգալու նրանց մահը, ովքեր զոհվել են 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո։ Մենք մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և հավատարիմ մնում կայուն խաղաղության ձևավորմանն ուղղված ջանքերին»,- գրել է եվրոպացի դիվանագետը։