Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի հայտարարությունը

Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի հայտարարությունը

Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ին՝ ժամը 13:00-ից, ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման հարցում։ 

 

Նախագահի աշխատակազմը ներկայացրել է ռուսական կողմի առաջարկները, ըստ որոնց՝ 

 

«Ռուսական խաղաղապահ զորակազմի տեղակայման գոտուց հայկական զինված ուժերի մնացած ստորաբաժանումների ու զինծառայողների դուրսբերման և Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի զինված կազմավորումների լուծարման ու ամբողջական զինաթափման, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի տարածքից ծանր տեխնիկայի և սպառազինությունների դուրսբերման մասին՝ դրանց շուտափույթ ոչնչացման նպատակով»։