Եվլախում նախատեսված է ԼՂ և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը

Եվլախում նախատեսված է ԼՂ և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը

ԼՂ նախագահի աշխատակազմը ներկայացրել է ռուսական կողմի առաջարկները, ըստ որոնց՝

 

«Ադրբեջանական կողմի բարձրացրած հարցերը՝ Լեռնային Ղարաբաղի հայերի վերաինտեգրման, իրավունքների և անվտանգության ապահովման, ինչպես նաև Ադրբեջանի Սահմանադրության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի բնակչության կենսագործունեության ապահովման վերաբերյալ, ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, քննարկել տեղի հայ բնակչության և Ադրբեջանի Հանրապետության կենտրոնական իշխանությունների ներկայացուցիչների միջև հանդիպման ժամանակ, որը տեղի կունենա Եվլախ քաղաքում՝ 2023 թվականի սեպտեմբերի 21-ին և հետագա հանդիպումների ընթացքում»։

 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ին՝ ժամը 13:00-ից, ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման հարցում։